Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վարչապետը փորձում է «սիրաշահել» կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ քաղաքացիներին

Վարչապետը փորձում է «սիրաշահել» կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ քաղաքացիներին
18.04.2014 | 17:32

Այսօր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձել է «սիրաշահել» կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ քաղաքացիների սիրտը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` վարչապետը շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Այսինքն, առանց աշխատողների կամքի` աշխատավարձերից պահումներ չկատարող գործատուներն այլևս չպետք է անհանգստանան հնարավոր տույժ-տուգանքներից: «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հեղինակները դրական քայլ են սա որակում, բայց չեն շտապում ոգևորվել, քանի որ ԱԺ-ն դեռ պետք է հաստատի այս որոշումը: Այս առումով, ենթադրելի է, որ Հովիկ Աբրահամյանի առաջին որոշումը ԱԺ-ն հաստատապես դրական կարձագանքի:
Այդուհանդերձ, սա դեռ չի նշանակում, որ այս բարեփոխումը նոր վարչապետը բացասական է դիտարկում, պարզապես իր գործունեության սկզբի համար դրական ֆոն է ցանկանում ձևավորել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ